Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ԿԱՆՉՈՒՄ

Ամառային զորակոչը շարունակվում է: Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանման բակը վաղ առավոտից մարդաշատ է. բանակ են ճանապարհում հայրենիքի ապագա պաշտպաններին:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆԱԾ ՍՊԱՆ

Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը շուրջ երեք տասնամյակ ծառայում է զինված ուժերում։ Դպրոցն ավարտելուց հետո մասնագիտության ընտրությունը երկար չի տևել. տասնվեց տարեկանում արդեն վճռել էր՝ դառնալու է զինվորական:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ

Ամառային զորակոչն ընթանում է ոչ միայն ընդհանուր հիմունքներուվ, այլ նաև մասնագիտական տարբեր ուղղություններով: Հանձնաժողովներն ընտրում են այն զինծառայողներին, որոնք հնարավորություն կստանան ծառայելու իրենց մասնագիտական կարողություններով:

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ԿԱՅԱՑՐԵԼ

Աննա Մարությանը կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, համալրել կին զինծառայողների շարքերը: Դեռ փոքրուց ծառայելու ցանկություն է ունեցել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ ցանկությունն ավելի է ամրապնդվել:

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ՝ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հուլիսի 1-ից 7-ը Տավուշի մարզում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը: Պաշտպանության նախարարության հրաձգարաններում, զորավարժարաններում և զորամասերում թիմերը ուժերն են չափում չորս մրցաձևերում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ

Զորակոչ է: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանումում աշխատանքային եռուզեռ է: Բժշկական հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ զննում են զորակոչիկներին, պատասխանատուները վերստուգում են փաստաթղթերը, որ քիչ հետո կենտրոնական հավաքակայան ճանապարհեն բանակի շարքերը համալրող տղաներին։

ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն ստուգումներ է իրականացրել զորամիավորումներից մեկում: