Ազգային բանակ
Զինված ուժերում անցկացվում է զինծառայողների ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Զորավարժարաններից մեկում հետևեցինք ատեստավորվող խմբերից մեկի կրակային պատրաստության քննությանը:
Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը զինված ուժերում անցկացվեց «Դյուցազն» որակավորման մրցույթը: Հետախուզական և հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կատարեցին բարդ առաջադրանքները, հաղթահարեցին համապատասխան կահավորված արգելագոտիները: Բոլոր փորձությունները հաղթահարած զինծառայողներին շնորհվեց «Դյուցազն» որակավորման կարգ և խորհրդանշական սև բերետ:
«Սերժանտ Վաչե Եգանյանը զորամասի լավագույն զինվորներից է: Կարգապահ է, պարտաճանաչ, կիրթ ու բանիմաց: Գերազանց տիրապետում է իր զինվորական մասնագիտության բոլոր նրբություններին եւ պատրաստակամորեն սովորեցնում է ենթականերին»:
Ճակատագրի բերումով՝ Սարգիս Արմուդճյանի ու Կարինե Բերբերյանի ճանապարհները խաչվեցին օտար երկրում՝ Հայրենիքից հեռու: Երկուսն էլ Սիրիայում էին ծնվել, ու Հայրենիքը երազի երկիր էր, ամենամեծ կարոտն ու ամենանվիրական բաղձանքը, որ ապրում էր սրտի մի անկյունում՝ առօրյա հոգսերի, մեծ ու փոքր ուրախությունների ու նպատակների կողքին:
Ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Նարեկ Մինասյանը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտ է: Քաղաքացիական բուհում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում երկուսուկես տարի յուրացրել է ռազմական գործը։ Ներկայումս ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում։
Ամառային զորակոչի ընթացքում բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել՝ ծառայության է մեկնել եռյակ: Երեք եղբայրները միասին հաղթահարում են դժվարությունները, առայժմ պատրաստվում են երդման արարողությանը, ցանկանում են այդ տոնական օրը անթերի ներկայանալ ծնողներին: