Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶՈՐԱՄԱՍԸ ՆՈՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

Զինված ուժերի գործունեության ուղղությունները բազմաթիվ են. բանակի շարքերում ծառայում են ոչ միայն գիտակ հրետանավորներ, օդաչուներ, հետախույզներ, այլև հմուտ վարպետ-զինագործներ, որոնք ամեն օր զենք են նորոգում եւ ճշգրիտ ու անթերի դարձնում։

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՎԵՐԸ

Փետրվարի 8-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` Սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է «1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 8-ին և 9-ին բանակային զորամիավորումներում անցկացվել են ՀՀ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ, որոնց ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ

Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիվ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, այցելել է մարտական հենակետեր։

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

Անցնող շաբաթը կրկնակի տոնական էր Արցախում ծառայող մի խումբ սպաների համար: Առիթը երկար սպասված բնակարանամուտն էր նորակառույց շենքում:

ԱՅՍ ԼԵՌՆԵՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Զորամասի հրամանատար, գնդապետ Երվանդ Գալստյանը նոր մարդ չէ բանակում: Նա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին շրջանավարտներից է: