Ազգային բանակ
Վերջերս ՀՀ զինված ուժերը համալրեցին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Սա իրավամբ համարվում է բանակում անցած տարվա գլխավոր ձեռքբերումը:
«Ուրալ» ամենագնացով բարձրանում ենք դիրքեր: Տեղացած առատ ձյունը դժվարացնում է վերելքը: Ղեկին պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Դուլյանն է, կամ ինչպես զինակից ընկերներն են ասում՝ «սուպեր վարորդը»: Հասկանալի է, որ այս անունը նրան տվել են արհեստավարժ լինելու համար: Տղաները տպավորված պատմում էին, որ Գարեգինի վարած մեքենան դիրքեր բարձրանալիս մեկ անգամ չէ, որ թիրախավորել է թշնամին, սակայն, նա միշտ էլ կարողացել է հնարամտորեն խույս տալ վերահաս վտանգներից՝ անձնակազմին անվտանգ հասցնելով դիրքեր կամ էլ հաց ու ջուր՝ դիրքապահներին:
Հայոց բանակի կազմավորումը մեր նորանկախ հայրենիքի մեծագույն ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որով հայ ժողովրդի դարավոր հայրենապաշտպան պայքարի պատմության մեջ մի նոր փառավոր էջ բացվեց: Ցավոք, այդ էջը գրվեց ոչ թե թանաքով, այլ հերոսների արյունով:
28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։ Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին: