Ազգային բանակ
«Զինուժ մեդիան» սկսում է նոր շարք «Հաղթանակած բանակի կանացի հմայքը» խորագրով: Յուրաքանչյուր ամիս մենք կներկայացնենք ֆոտոշարք՝ նվիրված հայոց բանակում ծառայող կանանց եւ աղջիկներին:
Ինժեներասակրավորների ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամիավորումների ստորաբաժանումները մրցում են լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Սա զինվորների ու սպաների ֆիզիկական ունակություններն ամրապնդելու, կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն ու փորձ է:
Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալի ու բնույթի զորավարժություններ:
Ավելի քան երկու դար առաջ շոգեքարշի ստեղծմանը զուգահեռ մարդկությունն սկսեց շահագործել թերևս ամենախնայողն ու հուսալին համարվող երկաթուղային տրանսպորտը: Ջերմաքարշերը, հետագայում նաև էլեկտրաքարշերը, առավել արդյունավետ դարձրին երկաթուղով բեռների տեղափոխումը:
Արցախ աշխարհի պաշտպանական շրջաններից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի ուղեկցությամբ գնում ենք մարտական հենակետ: