Ազգային բանակ
«Մկրտվել» գրաբարում նշանակում է «լվացվել, մաքրվել»: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից:
Օրերս Արցախ աշխարհի հյուսիսային թեւում էինք՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ուսումնական վաշտում՝ առաջնագծում ծառայող անձնակազմի նոր հերթափոխ է պատրաստվում:
Դիրքը ժայռի ծայրին է, այնքան բարձր է, որ թվում է՝ ձեռքդ երկարես, կհպվես ամպերին: Ավագ Մանուկ Մանուկյանը եռանդով ներկայացնում է առաջնագծի «քարտեզը»:
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Երջանիկ Բարսեղյանը ծառայում է սահմանամերձ զորամասում: Ծնունդով Ապարանից է, որտեղ, մինչև ծառայության անցնելը, եկեղեցում դպիր է կարգվել: Ասում է` զինծառայությունը կավարտի ու կվերադառնա հոգևոր ծառայությանը: