Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶԻՆՎՈՐԸ, ԵՐԳԻՉԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են:

ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը մեր բանակի լավագույն սպաներից է: Պարտաճանաչ, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բայցեւ սիրալիր ու հոգատար. այսպես են նրան բնութագրում զորամասում:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե։ Քվեաթերթիկում մեկ հարց կար. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Իսկ պատասխանը մեկն էր. այո՛: Հայերը մի մարդու պես «այո» ասացին անկախությանը:

ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ

Լեյտենանտ Արմինե Գրիգորյանը ծնվել է 1996թ., ավարտել է Տավուշի Արծվաբերդ գյուղի հանրակրթական դպրոցը գերազանցությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ոսկե մեդալով:

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ոտք դնելու առաջին պահից փոխվում են յուրաքանչյուրի պատկերացումները ժամանակակից կրթության, ուսումնական գործընթացի ու կեցության պայմանների մասին:

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...

Սահմանի այս հատվածում ձմեռները խիստ են, դիրքերն` անսովոր բարձր: Ծառայությունն այստեղ հեշտ չէ, իսկ դիրքապահներն իսկական նվիրյալներ են, իրենց գործի հմուտ գիտակներ, զօր ու գիշեր մշտարթուն` սահմանի կարևոր ռազմավարական նշանակության հատվածն են պահում-պահպանում…