Ազգային բանակ
Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը ծնվել է 1963 թվականին, Քաջարանում՝ զինվորականի ընտանիքում: Ծնված օրից տեսել է զինվորականի համազգեստով հորը, նրա սահմանած խստապահանջ ու ճշտապահ նիստուկացը: Ինքն էլ է ընտրել զինվորականի ուղին և 1980թ. ընդունվել է Կիևի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը:
Օրերս «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային զորամասերից մեկի ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են տանկահրաձգային մարզումներ:
Սեպտեմբերի 2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։
Առանձին հրետանային զորամասերից մեկի ճաշարանը վերջին շրջանում այլ տեսք է ստացել, այլ համ ու հոտ ունի նաև մատուցվող սնունդը:
Գնդապետ Ս.Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի նախապատրաստական ստորաբաժանումը համալրվել է նորակոչիկ զինծառայողներով:
Հայրենի գյուղն ու հողը սիրելով՝ սահմանից ուղիղ գծով 500 մետր հեռավորության վրա է ապրում Ծերունյանների բազմանդամ ընտանիքը: Չնայած տունը սահմանագծին շատ մոտ է, սակայն Ծերունյանները ամենատարեցից մինչև ամենակրտսերը, ապրում են կյանքի բնականոն ռիթմով. արարում են, հող մշակում ու սահման պահում: