Ազգային բանակ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների երդման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, դիմորդների ծնողներն ու հարազատները:
Հանրապետության հյուսիսարևելյան դարպասի պաշտպանությունը հուսալիորեն իրականացնող զորամասերից մեկում ենք: Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ և մյուս զորամասերում մեկնարկել է ուսումնական երկրորդ կիսամյակը:
Սերժանտ Մանուկ Մանուկյանը դիրքի ավագն է: Արտաքինից դատելով՝ կլինի 27-28 տարեկան, բարձրահասակ է, թուխ, ձիգ ու բարեկազմ: Նա մեզ դիմավորում է դիրքի մատույցներում:
Օգոստոսի 19-ին ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում կազմակերպված հանդիսավոր միտինգներով մեկնարկել է բանակային 2019թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:
Ուղիղ երկու շաբաթ տևած Միջազգային բանակային 5-րդ խաղերն ավարտվեցին, արդյունքներն ամփոփվեցին։ Մրցաձևերը 32-ն էին, որոնք անցկացվում էին մասնակից 10 պետությունների քսանից ավելի զորավարժարաններում։ Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում էր 39 պետություն։ Հայաստանը վարկանիշային աղյուսակի տասնյակում է՝ համադրելով բոլոր մրցաձևերի արդյունքները։ Մրցաձևերից երեքը անցկացվում էին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, որին մասնակցում էին նաև հայկական թիմերը։ Այդուհանդերձ, բոլոր […]
Տոնական բարձր տրամադրություն ու մեծ ոգևորություն է տիրում մեր բանակի զորամասերից մեկում: Հայաստանի և Արցախի օդային դարպասի պահապանները՝ հակաօդային պաշտպանները, խրոխտ կեցվածքով ու հպարտությամբ սպասում են այն կարևոր պահին, երբ իրենց զորամասին կհանձնեն մարտական դրոշը՝ որպես երախտիքի, նվիրումի ու հայրենանվեր գործունեության խորհրդանիշ: