Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային՝ ռազմատեխնիկական «Բանակ-2019» համաժողովի շրջանակում հունիսի 28-ին «Էրեբունի» օդանավակայանում անցկացվեց բաց դռների օր: Նպատակը ՀՀ-ում տեղակայված ՌԴ բազայում շահագործվող ավիացիոն զինտեխնիկայի հնարավորությունների ցուցադրությունն էր:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Արցախյան ազատամարտին շատերը զինվորագրվեցին: Ում սիրտը ցավում էր, ով մտահոգ էր հայրենի եզերքի ճակատագրով՝ զենք վերցրեց:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ազդարարող կրակոցից անմիջապես հետո զորավարժարանի սպիտակ դրոշը փոխարինվում է կարմիրով, զորամասի առօրյան էլ՝ պայմանական հակառակորդին խոցելով։ Սահմանված ժամին զինծառայողները ստանում են ահազանգն ու անցնում ակտիվ գործողությունների։

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Ռազմական ավիացիայի ներկայիս խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցեցինք ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ:

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Հանրապետությունում շուտով կմեկնարկի ամառային զորակոչը:
Զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք Արարատի մարզի զինկոմիսարիատ: Նախկինում գործող Արտաշատի, Մասիսի եւ Արարատի զինվորական կոմիսարիատները արդեն մեկ տարի է՝ վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում՝ Մասիսում եւ Վեդիում, ներկայումս գործում են բաժանմունքներ:

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Բանակը ոչ միայն ռազմական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, այլ նաև ունեցած տաղանդն ու շնորհքը պահպանելու, զարգացնելու և դրանով իսկ՝ զինվորական առօրյան ավելի հագեցած ու աշխույժ դարձնելու հնարավորություն է: Մշակութային նախասիրություններ ունեցող զինվորները զորամասերում նաև սիրելի գործով զբաղվելու հնարավորություն ունեն: Իսկ հրամանատարներն, ըստ ամենայնի, աջակցում ու խրախուսում են նրանց:

ՀԻՎԱՆԴԻՆ ՀՈՒՅՍ ՈՒ ԿԱՄՔ ՀԱՂՈՐԴՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ

Նրանցից նախ և առաջ դիմացինի ցավը համապրելու, այն մեղմելու ունակություն է պահանջվում: Իզուր չէ, որ առաջին քույրերն սկսել են գործել եկեղեցու հովանու ներքո և կոչվել են «գթության քույրեր»: Բժշկի աջ ձեռքը լինելուց զատ, բուժքույրերը գործ ունեն տարբեր ծանրության հիվանդների հետ, որոնք նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն: