Ազգային բանակ
Հովհաննես Գասպարյանը Մասիսից է, ընտանիքի յոթ զավակներից վեցերորդը: 2016թ. ապրիլի 1-ին՝ իր ծննդյան 19-ամյակի օրը, Հովհաննեսը դիմավորեց դիրքերում. մարտական հերթապահության վերջին օրն էր: Հետո իջան դիրքերից: Հոգնած էին, ու որոշեցին զինվորի ծնունդը նշել հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին:
Ինչպես զինված ուժերում, այնպես էլ մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանն է, կիրակի օրերն անցնում են համաձայն հանգստյան օրվա պլանի: Այս կիրակին էլ անցավ հետաքրքիր ու հագեցած: Նախ, առավոտյան, ուղիղ ժամը 7-ին, օրապահի «Գումարտա՛կ, վե՛ր կաց» կանչով, հաշված րոպեների ընթացքում գումարտակի անձնակազմը մի մարդու պես շարվեց զորանոցի դիմաց և համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո ձեռնամուխ եղավ իրեն կցված տարածքների մաքրման աշխատանքներին:
Առավել ամուր, առավել պաշտպանված ես զգում քեզ, երբ եղբայրդ կողքիդ է, իսկ եթե միասին էլ բանակում եք ծառայում, զինվորական կյանքն ավելի հեշտ ու սահուն է անցնում, տան, հարազատների կարոտն էլ լրացվում է եղբորդ ներկայությամբ:
Դիվիզիոնի շտաբի պետի հրամանին հետևում է թնդանոթների համազարկը: Բարձրացած փոշու միջից լսվում է ոգևորված զինվորների զեկույցը խնդրի հաջող կատարման մասին: Վարժ ու հստակ գործողություններով ու անվրեպ կրակով դիվիզիոնի անձնակազմին հաջողվում է խոցել թիրախները, կրակային արգելափակմամբ հետ մղել պայմանական հակառակորդի լայնածավալ գրոհը, կանխարգելել նրա առաջխաղացումն ու բացազատումը: