Ազգային բանակ
Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 60 տարեկան։ Արդեն 20 տարի նա իր երկրում ապրում է ոգեղեն ներկայությամբ՝ որպես հաղթանակի շունչ ու փայլ, որպես Սպարապետ հայոց նորագույն պատմության…
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի գերխնդիրը անձնակազմի մասնագիտական հմտությունների, մարտական պատրաստության կատարելագործումն է: Ցանկացած միջոցառում միտված է այդ նպատակի ապահովմանը՝ զենք մաքրելուց մինչև զորավարժության անցկացում:
Առաջինը, որ աչքի է զարնում դիրքի տարածքում, նրա պահապանների անօրինակ հոգածությունն է: Այստեղ ստեղծված են լիարժեք կենսագործունեության բոլոր պայմանները: Ամուր ու պաշտպանված պատերից ներս մի ամբողջ զինվորական տնտեսություն է` լողասենյակով, արևային վահանակով, տեսադիտարկման սարքերով, կահ-կարասիով:
Զորամասում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Գործնական վարժանքների ընթացքում կատարելագործվեցին անձնակազմի մասնագիտական հմտությունները, մարտական խնդիրների կատարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը:
ՀՀ զինված ուժերում փետրվարի 18-ին մեկնարկեց հերթական ուսումնական փուլը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց տեսական ու գործնական նոր պարապմունքներով, որոնք միտված են գրագետ, բանիմաց, մասնագիտորեն պատրաստված զինվոր կրթելուն, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: