Ազգային բանակ
-Մի քանի հարյուր մետր: Ինձ դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս:
Հայոց բանակի զինվորները աչալրջորեն եւ հետեւողական մարտական հերթապահություն են իրականացնում, պատվով կատարում են խնդիրները, նրանց ծառայության շնորհիվ սահմաններն անառիկ ու ամուր են:
Հայկական բանակի հրթիռային զորքերն իրենց ամբողջ ծավալով մարտական գործողությունների երբեք չեն մասնակցել: Եվ փառք Աստծո: Ռազմավարական նշանակության եւ ճշգրտության հրթիռային զենքերի կրակը ազդանշան է՝ պատերազմը թեւակոխել է ավերիչ փուլ:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 8-ից 13-ը անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունը՝ մարտական հրաձգությամբ: Հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական համատեղ զորավարժության նպատակը համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելն էր, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակումն ապահովելը:
Մուտք ենք գործում առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող զորամաս: Շտաբի շենքում, ինչպես եւ պայմանավորվել էինք, մեզ ընդունեց հրթիռային զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք զորամասի տարածքով:
Հրետանին այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր ուժն ու միջոցն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը թրծվել են Արցախյան պատերազմում: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը` մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես եւ ամբողջ մարտական գործողությունների դաշտում: