Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին ընդառաջ 3-րդ զորամիավորումում ընթանում են նախապատրաստական պարապմունքները։ Զորամասի ամբողջ անձնակազմի ընդգրկմամբ հունիսի 4-ին անցկացվեցին մարտավարաշարային պարապմունքներ։ Համաձայն տրված ազդանշանի՝ անձնակազմը դուրս բերվեց նստեցման շրջաններ։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ. ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին հնչեց վերջին զանգը: 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների համար կազմակերպվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին նաև նրանց ծնողներն ու հարազատները:

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ծնվել, ձեւավորման ոչ դյուրին ճանապարհ է անցել եւ թրծվել է պատերազմի կրակների մեջ: Ամենածանր շրջանում այն բեկում մտցրեց Ադրբեջանի ռազմական ավիացիային հակազդելու գործում: Այժմ արդեն կայացած ու ամրացած ՀՕՊ զորքերը օր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում. հսկում հայկական երկու հանրապետությունների օդային սահմանները: Դժվարին, պատասխանատու ու շատ պատվաբեր այս գործը այսօր վստահելի ձեռքերում է: ՀՀ ԶՈՒ կայացած, գործնականում իր դերն ու նշանակությունը հաստատած զորատեսակն օրերս նշեց կազմավորման 26-ամյակը:

ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 19-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկում նշվեց ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակը: Հանդիսավոր միտինգի պատվավոր հյուրերից էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Այդ օրը զորամաս էին հրավիրվել նաև շուրջ երկու տասնամյակ առաջ՝ Արցախյան պատերազմի օրերին այս զորամասում մարտական հերթապահություն անցկացրած և հաղթանակի գործում իրենց նշանակալի դերակատարումն ունեցած վետերան-հակաօդայինները:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ հրետանու զորավարժություն էր: Մայիսի 18-ին անցկացվեց զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր, մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը բարձրացնելը՝ անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը լիարժեք կատարելու համար:

ԳՆԴԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝  ՄԵԿ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՎ

Համաձայն 2018թ. մարտական պատրաստության պլանի` մայիսի 14-ից 19-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց գնդային զորավարժություն: Թեման էր՝ «Գնդի բերումը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի: Պաշտպանական մարտի կազմակերպում և վարում: Պաշտպանության ընթացքում ուժերի մի մասով մարտից դուրս գալը, երկրորդ պաշտպանական դիրքում պաշտպանողական մարտի վարումը գիշերային պայմաններում: Մասնակցություն զորամիավորման հակագրոհին, մխրճված հակառակորդի ջախջախում և առաջավոր եզրի վերականգնում…»:

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Այց առաջնագիծ, քննարկում Արցախի նախագահի նստավայրում, խորհրդակցություն պաշտպանության բանակի շտաբում, զորավարժությունների արդյունքների ամփոփում եւ հանդիպում «Ես եմ» ծրագրի առաջին զինվորների հետ. նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մայիսի 18-ից 19-ի աշխատանքային օրակարգն էր: