Ազգային բանակ
Նորայր Զախարյանի մասին զինակից ընկերներն էին պատմել ինձ.
-Տարածքն էինք ականապատում, մեկ էլ ուժեղ պայթյուն լսվեց: Նորիկն ընկավ:
Մենք շարունակաբար ամրացնում ենք ՀՕՊ համակարգի հուսալիությունը, ուժեղացնում այն յուրահատուկ հովանոցը, որը կոչված է պաշտպանելու Հայոց աշխարհի օդային դարպասները:
Մայոր Նորայր Հովհաննիսյանը հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում գումարտակի հրամանատար է: 2005թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Սեփական ցանկությամբ նշանակվել է ծառայության սահմանամերձ զորամասում: Անցնելով վաշտ, դասակ օղակներով՝ հմտացել ու թրծվել է զինվորական մասնագիտության մեջ:
Մայիսի 7-ին՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկը: Հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանն ընդունեց Քաշաթաղի պատվիրակությանը: Տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկելի է, կան կրակոցներ առաջնագծում, սակայն դրանք սովորական են:
Գնդացրորդ, նռնականետորդ, դիպուկահար՝ բոլորը զորամասի հրաձգարանում են: Նախապատրաստական գումարտակի անձնակազմը կրակային գործնական պարապմունքի է մասնակցում: Ինչպես հետախուզել նշանակետը, ինչպես թիրախավորել հակառակորդին, ինչպես նպաստավոր դիրք զբաղեցնել. բացազատված ուսումնական կետերից յուրաքանչյուրում սպաները պատմողական-ցուցադրական մեթոդով պարզաբանում են մանրամասները:
Մայիսի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց ենթակա զորամասերից մեկի բազայի վրա գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Ռազմերթի իրականացում ԴՀԽ-ի ներգործության ներքո և անցումը պաշտպանության նշված շրջանում: