Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԻՄ ՎԵՐՋԻՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Շարքային Սամվել Ալեքսանյանի զորացրմանը հաշված օրեր են մնացել.
-Նոր զորակոչվող իմ եղբայրներին միայն մի խորհուրդ ու խնդրանք ունեմ՝ աչքի լույսի պես պահած մեր դիրքերին տե՛ր կկանգնեք:

ԿԱՐՄԻՐ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԱՊՐՈՂ ԴԻՐՔՈՒՄ

Տեղանքային քարտեզի վրա պաշտպանության բանակի հարավարեւելյան դիրքն է՝ կարմիր շրջանակի մեջ: Կարմիրը նշանակում է՝ վտանգավոր է: Վտանգն էլ մեր ու նրանց դիրքերի արանքում փռված անտառն է՝ ինչպես շնչափողում արգելակված օտար մարմին:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ

ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՉՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ ԽՈՑԵԼ

Սահմանի հարավարեւելյան հատվածում հակառակորդը միշտ էլ ակտիվ է՝ հաճախ է խախտում հրադադարը, տեղաշարժեր կատարում: Հետեւում ենք, մանրակրկիտ վերլուծում եւ, ըստ այդմ, որոշումներ ընդունում:

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման զորամասերի հետ կազմակերպվեց և անցկացվեց շտաբային զորավարժություն՝ կառավարման մարմինների ներգրավմամբ:

ԱՌԱՋԱՏԱՐԸ

Գագիկ Քթրյանին առաջին անգամ հանդիպեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ուր միասին մասնակցում էինք պաշտպանության նախարարության ու Ամերիկյան համալսարանի միջեւ փոխհամագործակցության շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Գագիկն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունն իր սուր մտքով, դիպուկ խոսքով ու զուսպ կեցվածքով: