Ազգային բանակ
-Ուզում եմ համազգեստ հագնել,- ասաց անհույզ, անգիր արածի պես ու լռեց: Ո՞ւր կորան բոլոր բառերը: Տանը սրտառուչ ճառ էր պատրաստել, որից քարն էլ կփափկեր:
…2018 թ. ապրիլի 24-ի լուսաբացը դու դիմավորեցիր զենքը ձեռքիդ, սահմանին։ Այգաբացը օրհնության պես իջնում էր լեռան լանջերին։ Դու նորից անցար Ցավի, Կարոտի, Վրեժի. Սիրո ճամփաներով՝ քայլ առ քայլ, պահ առ պահ, հույզ առ հույզ։ Իսկ այդ ժամանակ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդ էր հոսում մարդկային հեղեղը։
Կանգնել ենք կիրճի պռնկին: Մառախուղը թափառում է վեր ու վար. թույլ չի տալիս մի կարգին տեսնեմ Օմարը: «Բա ո՞ւր է կատարը»,-հարցնում եմ գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանին, որ, ձեռքերը կրծքին ծալած, նայում է հեռուն:
Կրտսեր սերժանտ Եվգինե Ազարյանը զորամասի համակարգչային բաժնի պետն է: Ինձ ուղեկցում է իր մայրիկի՝ դեղատան պետ, ավագ ենթասպա Դիանա Գաբրիելյանի մոտ:
Շարքային Արսեն Միքայելյանն արդեն 20 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ի տարբերություն մյուս զինծառայողների՝ Արսենը բանակ է զորակոչվել ավելի հասուն տարիքում:
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները: