Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

Զինվորի մայրեր… Ձեր ամեն օրը կարոտ է եւ սպասում… Ձեր մտքերի առանցքում մշտապես ծառայող որդին է…

ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ

Զորամասի մոտակայքում բիստրո ունենալը կամ մանր-մունր իրեր վաճառելը վատ բիզնես չէ: Ամեն զորամասի մոտ «բուտկա» կա` սովորաբար կին աշխատողներով: Մեզ դրսում սպասում էին երկուսը, երկուսն էլ Ց-ով, Ցողիկի խանութն էր և Ցոլոյի խցիկը: Ցողիկի մոտ կգտնես ամեն ինչ` պոնչիկ, կոլա, սիգարետ, սուրճ: Տարածքի սեփականատեր, տնօրեն ու վաճառող Ցողիկ տատը մեզ տեսնում է` դեմքը շողշողում է:

...ԵՐԲ ՀԱՅԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է

Շարքային Դավիթ Այվազյանն արդեն զորացրվել է: Ծառայում էր հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սովորում է ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում: Զորամասի հրամանատարի կողմից պարգևա-տրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, պատվոգրով:

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ

Զինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը: 1992թ. այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը փառահեղ ուղի է անցել… Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը:

ՆՈՐ ԴԻՐՔԸ, ՓՈՐՁԱՌՈՒ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ, ԲԱՐԻ ԱՎԱՐՏԸ...

Դիրքը նախապատմություն ունի: Ժամանակին միջանցիկ գոտի էր. ասել է թե՝ բաց դուռ: Հակառակորդն այն օգտագործեց: Եվ որոշվեց՝ որպեսզի թշնամին այստեղ ոտք չդնի, պետք է դիրք դնել: Ամիսներ առաջ հիմքերը գցեցին, ու կառուցապատումն սկսվեց: Նմանը չունեցող բաղնիք սարքեցին:

ԵՐԴՎԵՑԻՆ ՄՈՆԹԵԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վաղ առավոտյան ոգեւորություն էր տիրում. նոր համալրված անձնակազմը պատրաստվում էր իրականացնել կարեւոր առաքելություններից մեկը, այն է՝ երդվել հանուն հայրենիքի: Խորհրդանշական էր անցկացման վայրը. Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հրապարակում տիրում էր մոնթեաշունչ ոգին: Յուրաքանչյուր զինծառայողի համար մեծ հպարտություն է ծառայել այն պաշտպանական շրջանում, որտեղ կռվել եւ մարտնչել է հերոս հայորդին:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ

Պատվո պահակային վաշտը 25 տարեկան է: Տարեդարձի առիթով ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը զորամասի հրամանատար, ստորաբաժանման առաջին հրամանատար, գնդապետ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: