Ազգային բանակ
Երբեք չեմ սիրել «պադշիվը»: Ենթաօձիք են ասում: Ուղղանկյունաձև կտոր է, կարում են օձիքին, որ համազգեստը շուտ չաղտոտվի: Հերթական լոգանքից հետո արտահերթ քանդում էինք դրա կարերը, նորն ամրացնում: Կարգ է, պիտի հետևես, այլապես … նկատողություն, խիստ նկատողություն կստանաս…
Հունվարի 30-ին 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ զինվորական ծառայության անվտանգության ապահովման հավաք-խորհրդակցություն:
2018թ. հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման ղեկավարության եւ կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց զինվորական երդման արարողություն:
Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպել է 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 26 տարեկան է: Մենք հպարտությամբ և երախտագիտությամբ ենք նշում այս տոնը. երախտագիտությամբ՝ բոլոր այն անհատների, պետական և զինվորական գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել ազգային բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների և զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել հայոց երկու պետությունների անվտանգությունը, բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ում վստահությունը, մասնակցությունն ու աջակցությունը հնարավորություն են տվել և պարտավորեցրել կայացնելու հաղթական բանակ, որն ունակ է ապահովելու երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: