Ազգային բանակ
Փետրվարի 14-ին Ստեփանակերտում կայացավ Արցախի Ազատամարտիկների միության(ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, միության անդամներ, հյուրեր:
Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով), համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում:
-Ես Օմարի բարձունքին եմ, ամպերից, արծիվներից ու կայծակներից վերև։ Դիմացս թշնամին է, նույն վախկոտ թշնամին։ Եղանակը նկարագրելու կարիք չկա, որովհետև 3500 մետր բարձրության վրա ամեն ինչ պարզ է։
Անտառի համասեռ զանգվածում քարաշեն գետնատնակը միանգամից է աչքի ընկնում: Առանց նախամուտքի, նեղլիկ պատուհաններով, ժլատ լուսավորությամբ, մենակ, բայց ձիգ կանգնած կացարանը պաշտպանական շրջանի ամենաբարդ հատվածում է: Ներսում` ոչ մի ավելորդություն:
Զորամասի մոտ փետրվարի 10-ի առավոտյան հարյուրավոր ծնողներ էին հավաքվել տարբեր բնակավայրերից՝ ներկա լինելու իրենց զավակների զինվորական երդմանը: Եկավ պահը, և զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Սիմոնյանին զեկուցեցին, որ նորակոչիկները պատրաստ են երդվելու…
Մարտադաշտում որոշիչ և ամենահուժկու հարվածն, ինչպես հայտնի է, օդուժն է հասցնում: Եվ համապատասխան պաշտպանություն չկիրառելու դեպքում կորուստներն ու ավերածությունը հսկայական կարող են լինել: Ուստի ՀՕՊ զորքերին վերապահված է կարևորագույն մի գործառույթ՝ ամուր վահան կազմելով՝ թույլ չտալ հակառակորդի օդուժին զարգացնել հարձակումը: