Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստականության և պատրաստության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության, զորքերի ծառայության հարցեր:

ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«Հայ զինվորի» զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը զինկոմիսարիատի բակ: Մի օր է, երբ զորակոչիկ ունեցող հարազատների բոլոր զգացմունքները միախառնվել են՝ մի կողմից հպարտությունը, որ իրենց զավակն այսօրվանից հայրենիքի պաշտպան է դառնալու, մյուս կողմից այն, որ երկար ժամանակով տղաների հետ անմիջական շփման հնարավորություն չեն ունենալու: Զորակոչիկները սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Մոտենում եմ:

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ Է

Գնդապետ Վահրամ Հարությունյանը շուրջ 20 տարի բանակում է: Իր գործին, կոչմանը նվիրված զինվորական է: Նրա բարեխիղճ եւ նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ «Մարտական ծառայության համար», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար»…

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉ...

Հունվարի 12-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում տեղի ունեցան զորակոչի հանդիսավոր միջոցառումներ: Երկու քաղաքների եկեղեցիներում հոգեւոր սպասավորների աղոթքով ժամը 11:00-ին սկսվեց արարողություն՝ նվիրված բանակի շարքերը համալրող հայորդիներին: Ներկաների հայացքներում միայն հպարտություն էր, գոհունակություն:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այս անգամ այցելել է Տավուշի մարզի Պառավաքար համայնք և սահմանային տեղամաս ու մարտական դիրք:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿ

Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները: