Ազգային բանակ
Դեկտեմբերի 5-ից 9-ը 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:
Դեկտեմբերի 12-ին 5-րդ զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում մեկնարկեցին 2017թ. ուսումնական տարվա ամփոփիչ քննությունները:
Դեկտեմբերի 18-ին հանդիսավոր պայմաններում զորամիավորման` Ս. Ոսկանյանի հրամանատարությամբ գործող զորամասին հանձնվեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ:
Գլուխս հենել եմ նստարանի թիկնակին ու փակել աչքերս: Ռադիոյի հաղորդավարուհին մանկական ձայնով ինչ-որ բան է քարոզում մարդկային հարաբերությունների ու հոգու առողջության մասին: Ուղեղս միացրել է «հրաժարվել» ռեժիմը ու թուղթ «ծամող» մեքենայի պես փոշիացնում է դրսից եկած ամեն միտք: Անիվների բվվոցը նինջ է բերում…
Բանակում շատ անեկդոտներ սովորեցի՝ ծիծաղելի ու ծիծաղեցնող: Այդ առումով անտաղանդ եմ, հումոր անել հազվադեպ է ստացվում: Ընկերներս ծիծաղում էին՝ չնեղացնելու համար, մինչդեռ իրենք գործի իրական վարպետ էին, այնպես էին վերարտադրում հրամանատարի ու տեղակալների շարժուձևը, կարծես հենց նրանք էին դիմացս: Հարուստ զորանոց ունեինք` կողքիս դերասան էր քնում, մյուս կողմում՝ երգիչ, երաժիշտ:
18-ամյա Սուրեն Բաբայանն Արարատի մարզի Մրգանուշ գյուղից է: Արդեն հինգ ամիս է՝ ծառայում է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ապագա կինոռեժիսոր է: Ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն չի հասցրել ուսանողի կարգավիճակում լինել, զորակոչվել է բանակ: Ուսումը շարունակելու է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո: