Ազգային բանակ
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
Ես չեմ հանդիպել թեկուզ մեկ մարդու, ով կասեր, թե ինքը մանկության հեքիաթ չունի: Իսկ ես հարցրել եմ հազարավոր մարդկանց: Ես հավաքել եմ հազարավոր հեքիաթներ, որ բաժանեմ մեծերին` իբրեւ մի գրկաչափ կարոտ, բարություն, սեր ու երջանկություն:
ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
Գումարտակի հրամանատար, մայոր Հակոբ Գերյանը չի սիրում պատմել իր մասին, հարցերիս էլ շատ հակիրճ է պատասխանում` ըստ էության. այսպես սովորաբար խոսում են գործի մարդիկ: Վերհիշում եմ քիչ առաջ զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Օհանյանի` նրա հասցեին ասված խոսքերը. «Ոչ միայն լավ զինծառայող է մեր Հակոբը, այլև լավ ընկեր` բառիս լայն իմաստով, մարտական այնպիսի ընկեր, որի հետ անձամբ ես ամենավտանգավոր առաջադրանքներին կգնամ»:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված պատանիների համար նոյեմբերի 21-ը տոնական էր: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրերի, ծնողների ու հարազատների ներկայությամբ րոպեներ անց նրանք պիտի երդվեին ու հրամանագրվեին որպես սաներ: Նշվում էր նաեւ վարժարանի բացման արարողությունը` նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձին: