Ազգային բանակ
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության ու շտաբի բազմազգ անձնակազմի կառավարման կետը միանգամից չես նկատի: Այն հուսալի քողարկված է եւ անհասանելի է անգամ օդային հետախուզության միջոցների համար:
Ծովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա, լեռնային ու բարդ օդերեւութաբանական պայմաններում զինված ուժերի ՀՕՊ զորքերի զենիթահրթիռային ստորաբաժանումների հաշվարկները նախապատրաստվում են մարտական հրաձգության:
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվեցին պատվավոր կոչումներ:
Պաշտպանության ոլորտի արդիականացման եւ բարեփոխումների շրջանակում բազմաթիվ ծրագրեր են իրագործվում, կյանքի կոչվում:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը 25 տարեկան է: Այն պատասխանատու է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը անհրաժեշտ մակարդակի հասցնելու, պահպանելու և կատարելագործելու համար` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման նպատակով:
Գետնատնակում երկուսով ենք` ես ու պահպանության տարածքի պատասխանատուն` մայոր Արթուր Բաղդասարյանը: Երկուսս էլ լուռ ենք: Ես մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ եմ արել դիրքապահների հետ, անցել եմ նրանց հիշողությունների ճանապարհով, հրճվել եմ ու տխրել, գտել եմ ու կորցրել, հաղթել ու պարտվել նրանց հետ: