Ազգային բանակ
Գետնատնակում երկուսով ենք` ես ու պահպանության տարածքի պատասխանատուն` մայոր Արթուր Բաղդասարյանը: Երկուսս էլ լուռ ենք: Ես մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ եմ արել դիրքապահների հետ, անցել եմ նրանց հիշողությունների ճանապարհով, հրճվել եմ ու տխրել, գտել եմ ու կորցրել, հաղթել ու պարտվել նրանց հետ:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում անցկացվեց սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին մոտ մեկ տարի առաջ ենթակա զորամասերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության նշանակված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ մի խումբ երիտասարդ սպաներ:
1-ին բանակային զորամիավորումում հաջողությամբ ընթանում են ուսումնական փուլերի համաձայն անցկացվող բոլոր պլանային միջոցառումները: Եռամսյա արդյունքների ամփոփման նախօրեին հանդիսավոր միտինգով մեկնարկեցին հրետանավորների ճամբարային հավաքները:
2014թ. հունիսի 10-ը Ավետիք Սուքիասյանը շատ լավ է հիշում. ամառային զորակոչի առաջին օրը երեք ընկերներով զինկոմիսարիատից ուղևորվեցին նույն ուղղությամբ՝ դեպի Արցախ։ Անբաժան ընկերների ծառայության վայրերը, ինչպես կարգն է, վիճակահանությամբ էր որոշվել։
Առաջնագիծը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար դարձել է անվտանգ՝ շնորհիվ լրակահավորման, կատարված ահռելի ծավալի ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների, վերազինման, սահմանը տեխնիկական գերժամանակակից միջոցներով ապահովելու գործողությունների: