Ազգային բանակ
Սովորականից վաղ ենք արթնացել, որովհետև երկար ճանապարհ ունենք անցնելու` եղբորս՝ Արեգի երդման արարողությանը մասնակցելու համար: Նման կարևոր իրադարձություն յուրաքանչյուր պատանու կյանքում թերևս մեկ անգամ է լինում, ուստի կարելի է պատկերացնել նորակոչիկների հուզմունքը: Բայց, ինձ թվում է, թե նրանց հարազատների հուզմունքն ու ապրումները անհամադրելի են:
Փոխգնդապետ Պողոսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր մոտոհրաձգային զորամասում հերթական զինվորական երդման հանդիսավոր արարողությունն է:
Զորակոչի վերջին օրն է: Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները: Հավաքակայան է այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում մի քանի րոպեից կմեկնարկի զինվորական երդման արարողությունը: Շարահրապարակում վերջին նախապատրաստություններն են: Նորակոչիկներն անհանգիստ են՝ հանկարծ չշփոթեն շարային վարժությունները, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նրանց ծնողները՝ հուզված. դեռ երեկ իրենց զավակները երեխա էին, իսկ այսօր տողանի են կանգնել զենքը կրծքին ամուր սեղմած:
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները:
Փխրուն խաղաղության պայմաններում ՀՀ զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են մեր օդային սահմանների պաշտպանությունն ապահովող արդի ՀՕՊ միջոցների համալրումը: Հակառակորդի յուրաքանչյուր նոր զինատեսակ անհապաղ իր հակակշիռն է ունենում մեր զինված ուժերում: Ի թիվս այլ միջոցների՝ մեր երկրի օդային սահմանն այսօր վստահորեն պաշտպանում են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրները: