Ազգային բանակ
Օգոստոսի 24-ին Շուշիում կայացավ ԵԿՄ ուխտագնացության գլխավոր միջոցառումը, որին, բացի ուխտագնացներից, ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության և ԱԺ անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ:
2017 ուսումնական տարվա ընթացքում նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) ուսուցումը արդյունավետ կազմակերպելու նպատակով օգոստոսի 24–30-ը Հանրապետության ուսումնական հաստատություններում հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական դպրոցների ուսումնական հաստատությունների զինղեկների մասնակցությամբ անցկացվեցին եռօրյա ուսումնամեթոդական հավաքներ, որին մասնակցելու հրավերք են ունենում նաև տարածքների ուսումնական հաստատություններին կցված զորամասերի ներկայացուցիչներ և մարզպետարանների կրթության պատասխանատուներ:
Զորամասի վարժարանը իրական մարտի դաշտ էր հիշեցնում: Իսկ ամենից ուրախալին այն էր, որ ստորաբաժանումների գործողություններում պարզապես հնարավոր չէր տարբերակել փորձառուներին եւ նոր զորակոչված զինվորներին:
Հրետանային դիվիզիոնը ձորի մեջ է` պաշտպանված կտրտված կանաչ լեռներով: Ձորի երկայնքով դասավորված են ուսումնական կետերը: Ծածկի տակ կողք-կողքի մարտական մեքենաներն են: Զինվորները լվանում, մաքրում, ստուգում են սարքինությունը: Ավելի հեռվում շտաբն է: Մեծ սենյակում, գրասեղանի մոտ նստած է դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Վահե Շեկոյանը: Նա ինչ-որ թվեր է ճշգրտում, ուղղում, լրացնում: Թողնում է գործն ու բացատրում. հունիսի 5-9-ը լեռնահրաձգարաններից մեկում դիվիզիոնը մասնակցել է բրիգադի մարտավարական զորավարժությանը:
Վաղ առավոտյան Արարատ քաղաքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկները կազմ ու պատրաստ սպասում են զինվորական երդմանը:
Աղվանը քաղաքացիական կյանք է վերադարձել մեկ ամիս առաջ, բայց չի զգում, որ զինվորական համազգեստն ու զորամասային կյանքն անցյալում են: Ականջներում դեռ զինակից ընկերների կատակներն ու հրամանատարների հրահանգներն են հնչում ու դեռ երկար կհնչեն՝ չի կասկածում։