Ազգային բանակ
Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի բակը: Գալիս էին զինվորացու տղաները հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ: Գալիս էին բարձր տրամադրությամբ: Զինկոմիսարիատի անձնակազմն զբաղված էր օրվա խնդիրներով: Զինկոմ, գնդապետ Գևորգ Մխեյանը երեք տարի է, ինչ ղեկավարում է զինկոմիսարիատը: Տեղեկացրեց, որ անցած զորակոչերն անցել են կազմակերպված, առանց որևէ խնդիրների:
«Նուբարաշեն» զինավանի ակումբում կայացավ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքների ամփոփումը:
Համաձայն 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի` հուլիսի 18-ից 22-ը 5-րդ բանակային կորպուսում անցկացվեց հրամանատարական հավաքներ` ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով:
Հուլիսի 11-ից 13-ը «Զառ» ուսումնական կենտրոնում խաղաղապահ գործողությունների սցենարով եռօրյա զորավարժություն անցկացվեց: Ներգրավված էին Խաղաղապահ բրիգադի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկի շուրջ 500 զինծառայողներ, ռազմական ու բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները: Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կազմակերպված է. նորակոչիկներին դիմավորում-ընդունումից սկսած՝ մինչեւ ծառայավայր մեկնումը: