Ազգային բանակ
Օրերս Հաղարծին վանական համալիրում՝ Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ, հանդիսավոր պայմաններում զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկները: Ապագա հրետանավորների համար զինվորական երդումով սկսվեց կյանքի մի նոր շրջան, որ կոչվում է զինվորական ծառայություն:
Ի թիվս այլ զորամիավորումների, զինծառայողների հոգևոր դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է նաև գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում, որտեղ գրեթե յուրաքանչյուր ենթակա զորամասում կա հոգևոր սպասավոր՝ գնդերեց:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում նոր ուսումնական փուլին ընդառաջ, շարունակվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությունները, որը զորամասերից մեկում համընկավ զորամասի օրվա տոնին:
Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են 19 երկրների թիմեր` 3 անձնակազմով: Տանկային բիաթլոնի հայկական անձնակազմն ամենաերիտասարդն է:
Մտնում եմ գետնատնակ… ու մի պահ չեմ հասկանում` ինչ է կատարվում: Ծիծեռնակների մի խումբ բարձր ծլվլոցով անկանոն թռչում է դես ու դեն` պտույտներ գործելով օդում ու համարյա դիպչելով գլխիս:
Զորամասը բանակային տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույնը զորամիավորման կազմում: Զորամասի ձեռքբերումների, առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքների, զորքի տեխնիկական հագեցվածության եւ այլ հարցերի շուրջ է ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆԻ հետ: