Ազգային բանակ
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր-ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները:
Փխրուն խաղաղության պայմաններում ՀՀ զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են մեր օդային սահմանների պաշտպանությունն ապահովող արդի ՀՕՊ միջոցների համալրումը: Հակառակորդի յուրաքանչյուր նոր զինատեսակ անհապաղ իր հակակշիռն է ունենում մեր զինված ուժերում: Ի թիվս այլ միջոցների՝ մեր երկրի օդային սահմանն այսօր վստահորեն պաշտպանում են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրները:
-Եվ ո՞վ է քո հերոսը,- հարցնում եմ զինվորին. նրա ձեռքին մի վկայական կա, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ավագ սերժանտ Հայկ Հովհանյանը 1-ին մրցանակ է շահել «Ես գտա իմ հերոսին» վերտառությամբ շարադրության համաբանակային մրցույթում:
-Զինվոր եմ,- ասում է տղան: Արտաքինից դատելով` տարիքը զինվորի չէ:
-Քսանհինգ տարեկանում եմ բանակ եկել,- բացատրում է,- երկու օրից կզորացրվեմ:
Ավարտվեց հերթական զորակոչը: Այս ամառային զորակոչը իմ պաշտոնավարության հինգերորդ զորակոչն էր, եւ պետք է նշեմ, որ այն նույնպես անցավ շատ լավ, հարթ ու սահուն: Անկեղծանամ. այս մի քանի տարիների ընթացքում չի եղել մի զորակոչ, որի ընթացքում ինչ-ինչ խնդիրներ ծագեն, դժգոհություններ լինեն թե՛ զինակոչիկների եւ թե՛ նրանց հարազատների մոտ:
Արմավիրում հերթական զորակոչն է: Սովորաբար նման օրերին զինկոմիսարիատի բակը մարդաշատ է լինում: Բայց այս անգամ միայն երկու պատանի և մի տղամարդ տեսնելը զարմացրեց ինձ. երեւի շուտ եմ եկել: Նրանք կողք կողքի նստած զրուցում են: Մտածում եմ՝ հայրը խրատ է տալիս որդիներին բանակ գնալուց առաջ:
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի նախապատրաստական գումարտակի զորանոցներում նորից աղմկոտ է՝ հերթական համալրումն է: Հենց այստեղ են ուսումնական մի քանի ամիսների ընթացքում անփորձ նորակոչիկներից բանիմաց ու կարող զինվոր կոփում: Այստեղ են երիտասարդները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում: