Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԵՆ ՆՎԱՃՎՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցան զինծառայողների հոգեւոր կյանքին առնչվող մի շարք իրադարձություններ: Զորամիավորում այցելեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

ՉԵԶՈՔ ԳՈՏԻ

-Ինձ մի անգամ էլ տար դիտակետ,- ասում եմ կրտսեր սերժանտ Սասուն Հակոբյանին: -Ուզում եմ տեսնել չեզոք գոտին… Գետնատնակում կիսախավար է: Մութը տրամադրում է զրույցի, բայց ես մտածում եմ, որ եթե մի անգամ էլ միասին քայլենք խրամատով, տեսնենք չեզոք գոտին, ավելի հեշտ կլինի խոսելը սեփական ցավի, տագնապի, կարոտի, սիրո ու երջանկության մասին:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս մարտական պատրաստության և զորամասի կենսագործունեության այլ ոլորտների վերահսկում է իրականացվել և ցուցաբերվել մեթոդական օգնություն ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում: Մարտկոցի կազմով նախապատրաստված կրակային դիրքում կրակի կառավարման գործընթացն է:

ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԵՐԵՑԸ

Հոգևորականն Ամենակալ Աստծու պատգամավորն է, ինչպես նշված է Սուրբ Գրքում և հատկապես Հին Կտակարանում` Մաղաքիայի մարգարեության մեջ. «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գերության հետ, նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղ. 2:7):

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Մութն արդեն ընկել էր, երբ մեր բակում կանգնեց հորս բեռնատարը: 1990-ականներն էին, հայրս Արցախից էր եկել: Վազելով իջա ցած: Մեքենայի թափքից տասնյակ զինվորներ էին իջնում: Տարածքը լուսավորում էին լուսարձակները, բայց ես չէի կարողանում համազգեստավոր տղամարդկանց մեջ գտնել հորս…

ՆՎԻՐՈՒՄ

Մեր երիտասարդ սպաներից շատերը ծառայում են սահմանամերձ զորամասերում: Անկախ բոլոր դժվարություններից, նրանք ամուր եւ անտրտունջ կանգնած են սահմանին:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուղերձ է հղել զինծառայողներին: Անձնակազմին դիմելով ցավի եւ խոր մտահոգության զգացումով՝ նա հույս է հայտնել, որ կկարողանա տեղ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը: