Ազգային բանակ
Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
Նրանք այսօր վերջին անգամ հագնում են զինվորական տաբատները, շապիկներն ու կապում հարմար դարձած կոշիկների քուղերը: Վերջին անգամ հարդարում են անկողինը, հետո աթոռակներից անշտապ վերցնում զինվորական գլխարկներն ու գոտիները: Դուրս են գալիս զորանոցից, որ հիմա անծայր է թվում:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հուլիսի 10-11-ը գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասում անցկացվեց ԶՈՒ եւ ՊՆ իրավաբանների մասնագիտական հավաք:
Ամենուր զորակոչի շունչն է թեւածում: Ուր գնաս՝ գյուղ, քաղաք, բակ ու փողոց, ամենուր զորակոչից են խոսում: Ժողովուրդն ապրում է զորակոչով: Երկիրն է ապրում զորակոչով: Հպարտությունն ու հուզմունքը, ուրախությունն ու արցունքը խառնվել են իրար:
Սիրիահայ Գեւորգ եւ Մեսրոպ Կազանջյանները որոշեցին կամավոր զորակոչվել պաշտպանության բանակ: Առաջինը Գեւորգը զինվորագրվեց, մեկ տարի անց համազգեստ հագավ Մեսրոպը: Հայերեն ոչ մի բառ չգիտեին, բայց զինակից ընկերների օգնությամբ երդման տեքստն անգիր սովորեցին եւ ուխտեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին: