Ազգային բանակ
Զորամասից մարտական հենակետ տանող ոլորապտույտ ճանապարհին եղանակը մի քանի անգամ փոփոխվում է. պայծառ արևին փոխարինելու է գալիս տեղատարափ անձրևը, կարկուտը: Մեր վարորդը` ժամկետային զինծառայող Հայկը, որն իր գործի վարպետն է, ճարպկորեն մեքենան վարում է կիրճի եզրով՝ հաղթահարելով ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածները:
Մայիսի 14-ից 26-ը պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների ու Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 30-ից ավելի սպա-հոգեբաններ անցան վերապատրաստման դասընթաց:
Այս շաբաթ ավարտվեց հակատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքը, որի շրջանակում զինծառայողներին հնարավորություն ընձեռվեց գործնականում կիրառելու եւ ամրապնդելու ստացած տեսական գիտելիքները։
Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար մայիսի 26-ին հնչեց Վերջին զանգը:
Նույնիսկ չէի էլ երազի, որ անձամբ կճանաչեմ մի մարդու, որը լեգենդար Մոնթե Մելքոնյանի զինվորն է եղել. նրա տանկը հաղթանակներ է կերտել թե՛ 90-ական թվականների եւ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Այս հոդվածի հերոսը ներկայացվելու կարիք չունի: Բավական է, երկու բառ դնել իրար կողքի, ու անմիջապես պարզ կլինի, թե ում մասին է խոսքը… Լեգենդար և համեստ… Եվ գուցե հենց այստե՞ղ է գաղտնիքը, որ նա, ում անունը անմիջականորեն զուգորդվում է Շուշիի ազատագրման որոշիչ գործողության հետ, ով կրում է Արցախի հերոսի պատվավոր կոչումը, այսքան մոտ է ժողովրդին, այսքան սիրելի է ու հարազատ: