Ազգային բանակ
Հուլիսի երկուսին գնում են ծառայության պարզ, հպարտ, հայրենասեր տղաները Արթիկ քաղաքից ու 23 համայնքների ինը գյուղերից: Մայրերը հուզված են, նրանց աչքերում ուրախության ու հպարտության արցունքներ են:
-Բանակ գնալուս ծանուցագիրը վերջապես ստացա: Մի երեք-չորս անգամ եկել էի զինկոմիսարիատ էդ թղթի կտորի հետեւից, ինձ ասում էին՝ խի ես շտապում, տղա՛ ջան, քո հերթն էլ կհասնի: Ես էլ կապիտանին ասացի, որ սիրած աղջիկ ունեմ, անհետաձգելի գործեր կան, բա չիմանամ գնալուս օրը, որ հասցնեմ ամեն ինչ:
2017թ ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հունիսի 23-ին կառավարության հերթական նիստում գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում եւ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ։
Օրը շոգ է, աշխատանքային: Բայց Երեւանի «էրեբունի» օդանավակայանում «ասեղ գցելու» տեղ չկա. նշվում է ռազմաավիացիոն ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը: Քանի դեռ հանդիսավոր միջոցառումը չի մեկնարկել, երեխաները մեծ ոգեւորությամբ զննում են ցուցադրված ուղղաթիռները: Իրար հերթ չտալով՝ պտտում են ղեկը, սեղմում այս ու այն կոճակը. վերջապես իրենց իսկական օդաչուներ զգալու հնարավորություն ունեն: