Ազգային բանակ
Հարավարեւելյան դիրքը սահմանի ծայրին է: Ամառային դեղնահող ճանապարհն արագ ենք անցնում եւ տեղ հասնում քրտնած ու փոշոտ: Մեքենայի անիվների արգելակման ձայնը բլինդաժում հանգստացող զինծառայողներին հավաքում է հսկայական թթենու տակ: Մերկ հարթավայրում հաստաբուն կանաչ ծառը, ասես, փրկության օազիս լինի:
4-րդ զորամիավորման N զորամասում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ ուղղված կարգապահության և ծառայության անվտանգ կազմակերպման խնդիրներին:
20-րդ դարի վերջին տասնամյակ: Սեպտեմբերի 21: Պատմության մեջ այս տարեթիվը մեր ազգային եռագույնի երանգներով է գրված: Երկար դադարից հետո աշխարհի քաղաքական քարտեզ վերադարձավ Հայաստանը՝ մի ժամանակ աշխարհակալ տերություն, իսկ այժմ՝ մարդկային սրտի չափ փոքր երկիր. փոքր տարածքով, բայց տիեզերքի չափ մեծ իր պատմամշակութային ժառանգությամբ:
Փետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում:
Մարտկոցի հրամանատար, կապիտան Սեդրակ Մադաթյանը ծառայում է հարավային սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը կապիտանի մասին խոսելիս նշում է. «Մեր երիտասարդ լավագույն սպաներից է, պարտաճանաչ է, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ է եւ միաժամանակ բարյացակամ ու հոգատար: Մասնագիտական բարձր եւ հիմնարար գիտելիքներով է օժտված»:
Ես ուրիշ բան եմ ուզում իմանալ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կա բառերից, ցավից, հրճվանքից, արցունքից ու ժպիտից անդին, որտեղից սկսվում է հավերժությունը: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես կշարունակվեր կյանքը, եթե չլիներ ճակատագրական միջադեպը: