Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Նկարում տարբեր տրամաչափի արկերի բեկորներ են: Մարտակերտի ուղղության հենակետերից մեկում մեր տղաներն են հավաքել: Թշնամու յուրաքանչյուր հրետակոծությունից հետո մաքրում են տարածքը, հարստացնում իրենց «հավաքածուն» իրեղեն ապացույցներով: Տվյալ դիրք ոտք դնողը միանգամից այս կողմ է քայլում, երկար ուսումնասիրում, հարցուփորձ անում, նոր միայն անցնում առաջ:

ԱՅՍՏԵՂ ԿՈՓՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԹՐԾՎՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Բանակային կյանք` մարտական պատրաստություն, առօրյա վարժանքներից մինչեւ սահմանի պաշտպանություն: Այստեղ կոփվում է երկրի ուժն ու թրծվում խաղաղությունը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

2016 թվականի հունիսի 14-ին գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար: Լավագույնի համարում ունեցող հրամանատարին մեկ տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ հանդիպել աշխատասենյակում:

ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ավագ լեյտենանտ Հայկ Ալեքսանյանի մասին զորամասում առանձնակի ակնածանքով են խոսում: Հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննիսյանը երիտասարդ սպային բնութագրելիս շեշտում է. «Ծառայում է մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով:

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորումում հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային զորավարժություն` բանակային զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների շտաբների ընդգրկմամբ:

ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակից անձնակազմի մակարդակը բարձրացնելու և կատարելագործելու նպատակով հավաքներում ընդգրկված անձնակազմերի հետ հիմնականում անցկացվել են մասնագիտական և մարտավարամասնագիտական պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ, կատարելագործել հմտությունները:

ԿԱՊԱՎՈՐԸ ԿԱՄ ՈՒՄ ԷԼ ԱՓԴ ՊԱՐԶԵՍ, ՔՈՆԸ ԿԴԱՌՆԱ

Սուրճս առել, նստել եմ գետնատնակի կողքի փայտաշեն տաղավարում: Արդեն չորս հոգու հետ հարցազրույց եմ արել, ու ինչպես հոգնելիս լինում է սովորաբար, ասես գլուխս թանձր մառախուղ լցրած լինեն: Այս վիճակից դուրս գալու համար 10-15 րոպեանոց լռություն է պետք: Հաճույքով կփակեի աչքերս, բայց Ջեկոն անհանգիստ պտտվում է շուրջս: