Ազգային բանակ
Վերջերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց «Պատիվ ունեմ» նախագիծը: Այն պետական հավատարմագրում ունեցող բուհերում տարկետման իրավունքը վերածում է մրցունակ փոխհատուցմամբ սպայական ծառայության:
Ապրիլի 26-ն է: ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանը մարդաշատ է. հավաքվել են սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահների ընտանիքների անդամներ: Հանդիսավոր միջոցառում է` նշվում է Սահմանապահի օրը:
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ հասցեագրված հայ զինվորին, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՊԲ հարավային ուղղության դիրքապահ Արթուր Հակոբյանի նամակը. «Մարտական դիրքում 18 օրվա ընթացքում փոքրիկ մատուռ ենք կառուցել:
1915 թվականի Մեծ Եղեռնից 102 տարի է անցել, սակայն այսօր էլ հիշում և պահանջում ենք անցած դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչումն ու դատապարտումը:
Պաշտպանության նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին կազմակերպել էր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվ աշխատում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շուրջ` մինչեւ 2019թ. ավարտը ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը: