Ազգային բանակ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ:
Պարաշյուտային թռիչքներ. շատերի համար սա ոչ միայն էքստրեմալ սպորտ է, այլև սեփական անձին և բնության օրենքներին նետված մարտահրավեր, ազատ թռիչքի մասին մարդու վաղեմի երազանքի իրականացում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում անցկացվեց սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Երեք օր շարունակ հանրապետության տարբեր մարզերից այցելուների հոսքը չէր դադարում:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում, որին մասնակցում էին զորամիավորման ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներն ու վարչակազմը:
Հարավային սահմանագոտում ենք: Գնում ենք դիրքեր: Թեեւ օրացույցով վաղուց արդեն գարուն է, բայց մոտակա սարերին դեռեւս ձյան ծվեններ կան: Զինվորական մեքենան սրընթաց առաջ է շարժվում, ու վարորդը մեզ հետ զրուցելով՝ վարպետորեն հաղթահարում է դժվարանցանելի ճանապարհը:
Զրույց Ռազմական համալսարանի կրակային պատրաստության ամբիոնի դասախոս, կապիտան Վարազդատ Կիրակոսյանի հետ:
Նուրբ, փոքրամարմին, համեստ ժպիտով այս հաճելի ու բարետես կինն արդեն 25 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերում է: Ներկայումս ՀՀ Խաղաղապահ բրիգադում է ծառայում: Արդյոք վաստակած հանգստի գնալու ժամանակը չէ՞, երբեմն անցնում է մտքով, սակայն զորացրվելու մասին ցանկացած միտք շուտով տեղի է տալիս. մի շատ կարևոր բան պահում է նրան…