Ազգային բանակ
Հոգևորականն Ամենակալ Աստծու պատգամավորն է, ինչպես նշված է Սուրբ Գրքում և հատկապես Հին Կտակարանում` Մաղաքիայի մարգարեության մեջ. «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գերության հետ, նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղ. 2:7):
Մութն արդեն ընկել էր, երբ մեր բակում կանգնեց հորս բեռնատարը: 1990-ականներն էին, հայրս Արցախից էր եկել: Վազելով իջա ցած: Մեքենայի թափքից տասնյակ զինվորներ էին իջնում: Տարածքը լուսավորում էին լուսարձակները, բայց ես չէի կարողանում համազգեստավոր տղամարդկանց մեջ գտնել հորս…
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուղերձ է հղել զինծառայողներին: Անձնակազմին դիմելով ցավի եւ խոր մտահոգության զգացումով՝ նա հույս է հայտնել, որ կկարողանա տեղ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:
Օդակայանում պարապմունքներ են. մարզվում են ռազմաավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի կուրսանտներն ու գործող օդաչուները: Եռուզեռ է. թռչել պատրաստվող կուրսանտներն ու օդաչուները հանդերձավորվում են, պատրաստում իրենց պարաշյուտները:
ՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության ենթասպաներ Նաիրուհի Նազարյանն ու Լուսարփի Զախարյանն աշխատանքային օրն անցկացնում են միևնույն աշխատասենյակում, երկուսն էլ մեծացել են զինծառայողի ընտանիքում:
«Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը օրերս նախաձեռնել էր «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էր մեր հանրապետության տարբեր մարզերից և Երևանից 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ընտրանին: Կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ այս երիտասարդների ներկայացրած գործերը մեր կերպարվեստի վաղվա դիմագիծն են: