Ազգային բանակ
«Եկեղեցին առաջին հայացքից հմայեց ինձ, ուղղակի ցնցեց իր գեղեցկությամբ: Նա արտաքինից վարդ է հիշեցնում՝ շնորհիվ վարդագույն, կարծր քարատեսակի: Առաջին իսկ հայացքից իմ սիրտը խոցվեց նրա չքնաղ, հպարտ, բայց վշտահար տեսքից: Երեւի հենց այդ էր պատճառը, որ նա ինձ հարազատ դարձավ: Սրբավայրը լիովին խորհրդանշում էր իմ ազգի ճակատագիրը:
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մարդատյաց քարոզչության և բռնության դեմ պայքարի ելածների և այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: Անմահները մեր շարքերում են, և սա բոլորիս տոնն է: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք:
2015 թվականի մայիսի 16-ն էր: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` դարչնագույն սպայական պայուսակի կոթն ափի մեջ ամուր սեղմած, բարձրանում էր Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աստիճաններով: Գնում էր թանգարանին պահ տալու Շուշիի ռազմական գործողության քարտեզը: «Քարտեզն ինձ մոտ չպետք է մնա, այն ժողովրդի սեփականությունն է»,-ասել էր ու պայուսակից հանել կանաչ-դեղին փաստաթուղթը:
Մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական միության տանը անցկացվեց երկօրյա սեմինար՝ «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով: Մասնակցում էին զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ գծով տեղակալներ, ԶՈՒ հոգևոր սպասավորներ, զինվորական հոգեբաններ և պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկեցին զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:
Զորամասի հրետանային դիվիզիոնի տեղակալ, մայոր Գեւորգ Տոնիկյանի հետ մենք երկար զրուցեցինք: Սա իմ տարերքն է՝ երբ առաջին մի քանի րոպեների հարցուպատասխանը վերածվում է ներքին շփման, եւ սկսում եմ խորանալ ու գույներ պեղել: Շատ գույներ: Որ հետո այդ շատ գույներից ընտրեմ ամենավառ վեց գույնը ու նվիրեմ ձեզ: Վեց գույն՝ ու մի կյանք: