Ազգային բանակ
Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է:
Երկրի օդային տարածքների պահպանությունը հայկական բանակի առաջնահերթություններից է: Մեր երկնքի խաղաղությունն ու պաշտպանությունը միայն բարեհաջող թռիչքներն ու վայրէջքները չեն:
Մանկությունը մի մեծ ու լի պարտեզ է: Ու այդ պարտեզից հեռանալիս մենք անպայման մի կարեւոր, շատ կարեւոր բան ենք վերցնում, որ ամբողջ կյանքում մնում է մեզ հետ: Սրանք իմ խոսքերը չեն, ինչ-որ գրքում եմ կարդացել: Ու հիմա պատմում եմ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանին:
Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանի ուղեկցությամբ շարժվում ենք դեպի այն հենակետը, որի ուղղությամբ 2016թ. դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ էր կատարել, եւ մենք, ցավոք սրտի, զոհեր էինք ունեցել: Փոխգնդապետը մտասեւեռ է ու տխուր: Հասկանում եմ՝ դիրքեր տանող ճանապարհը նրա մեջ ահավոր ծանր հիշողություն է արթնացնում: Հարձակման լուրն առնելուն պես արագ արձագանքման խումբը հենց այս ճանապարհով է փութացել դիրքապահներին օգնության…
Արտյոմ Մելքումյանը Արմավիրի Ծաղկալանջ գյուղից է: Ծանրամարտիկ է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Ամիսներ առաջ է զորացրվել: Հիմա էլ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, Արտյոմի ուշքն ու միտքը իր զինվոր ընկերների ու եղբոր հետ է: Եղբայրը՝ Ալիկը, զինվորական է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել, լեյտենանտի կոչում ստացել, այժմ էլ ծառայում է առաջնագծում:
Սկիզբը՝ նախորդ համարում Մեր ենթադրությամբ` հաղորդակցության նշված միջոցների գործածումը մարդկանց մեջ առաջացնում է նաև միմյանց նկատմամբ վստահություն (ըստ էության` դրա համար բավական են սոցիալական ցանցի օգտատիրոջ գրավոր անկեղծ խոսքն ու լուսանկարները), իրենց ջանքերի գնահատվածության պատրանք (չէ՞ որ բոլորը կարդում են տվյալ օգտատիրոջ տարածած տեղեկույթը և տեղեկանում նրա ներդրած «ջանքի» մասին), միմյանց բարոյապես աջակցելու հնարավորություն […]