Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՍԻԼՎԱՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է...

Նուրբ, փոքրամարմին, համեստ ժպիտով այս հաճելի ու բարետես կինն արդեն 25 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերում է: Ներկայումս ՀՀ Խաղաղապահ բրիգադում է ծառայում: Արդյոք վաստակած հանգստի գնալու ժամանակը չէ՞, երբեմն անցնում է մտքով, սակայն զորացրվելու մասին ցանկացած միտք շուտով տեղի է տալիս. մի շատ կարևոր բան պահում է նրան…

ԴՐԱԽՏ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ

Հաճախ մարդու անունն արտահայտում է իր կրողի էությունը: Սրա լավագույն ապացույցը Դրախտ մորաքույրն է՝ Դրախտուհի Մինասյանը, որ 1999 թվականից աշխատում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ճաշարանում՝ որպես խոհարարուհի, բայց նա պարզապես խոհարար չէ. ճաշարան այցելող բոլոր տղաները նրա համար իր հարազատ զավակների պես են: Այդպես էլ խոսում է նրանց մասին՝ «իմ տղաները, իմ էրեխեքը»…

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Մարտական հերթափոխ է, դիրքեր ենք գնում: Գնում ենք խաղաղություն պարտադրելու: Մեր բեռը ծանր է, բայց չենք տրտնջում: Իրավունք էլ չունենք: Չենք էլ զգում այդ ծանրությունը, որովհետեւ մեկս մյուսին ուժ է տալիս, թեւ ու թիկունք լինում: Գիտենք, թե ուր ենք գնում, հանուն ինչի եւ պատրաստ ենք անհրաժեշտ պահին ցուցադրելու մեր միասնականության ուժը, որ թաքնված է յուրաքանչյուրիս մեջ:

ԱՌԱՋՆԱԳԾԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՃԱՆԱՉԵԼԻ

Զրույց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Սեզոնային սպասարկման նպատակը սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձմեռային և ամառային շահագործման նախապատրաստելն է: Այն իրականացվում է օդի՝ համապատասխանաբար 5 աստիճանից ցածր և բարձր հաստատուն ջերմաստիճանի դեպքում:

ԹՈՂ ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

Բուժծառայության մայոր Վարդիկ Ամիրխանյանը 17 երկար ու ձիգ տարիներ ծառայում է զինված ուժերում: 2008թ. Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի ընդունարանի բաժանմունքի պետն է: Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ` ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

-Մի քանի օրից զորամաս եմ գնալու, դիրքեր եմ բարձրանալու,- ասում եմ ջութակահար Նիկոլայ Մադոյանին: Մենք նստած ենք մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Այս անգամ չենք հանդիպել պարզապես մի բաժակ թեյի շուրջ զրուցելու համար. Նիկոլայը օրեր առաջ նոր ռեկորդ է սահմանել` 33 ժամ անընդհատ նվագելով համաշխարհային դասականների 60 ստեղծագործություն եւ հետեւում թողնելով հնդիկ ջութակահար Աթհիրա Կրիշնայի ռեկորդը: