Ազգային բանակ
Այսօր մենք այնպիսի հզոր երկրների բանակների հետ ենք համագործակցում, որ պարզապես անկարելի է տեղում դոփել: Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ 2015 թվականին «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում մեր առաջին հրաձգային գումարտակը քննություն հանձնեց և առաջին ու երկրորդ մակարդակի գնահատական ստացավ՝ ՆԱՏՕ-ի կողմից որակվելով որպես փոխգործունակ:
Սլավոնական արտաքինով կանաչակն այս տղային քչերն են ճանաչում. չի սիրում աչքի ընկնել, պատմել, խոսել իր արածի ու չարածի մասին: Չափազանց զուսպ, համեստ, ընկերասեր, ներամփոփ, մեղմ ժպիտով… թերեւս այսպես կարելի է բնութագրել մերօրյա հերոս Վակին` Վարդգես Ումրիկյանին:
Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո տեղափոխվելու է Աֆղանստան: ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելությանը Հայաստանը մասնակցում է 2010 թվականից:
Հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ճանապարհեցին երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:
Մեկնարկեց ձմեռային զորակոչը, որը Շիրակի մարզում ինքնատիպ տոնի է վերածվում: Նորակոչիկներին «Մայր Հայաստան» հուշահամալիրից երգ ու պարով, բարեմաղթանքներով ու օրհնանքներով ճանապարհեցին ծնողներն ու հարազատները, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատի ներկայացուցիչները:
Օրերս 1-ին և 4-րդ բանակային զորամիավորումներում ամփոփվեց 2016թ. ուսումնական տարին: Ամփոփման նիստերին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես նաև կայազորների իրավապահ մարմինների ղեկավարներ: