Ազգային բանակ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ զորակոչի մեկնարկից առաջ անցկացրին ստուգատես:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով ՀՀ ԶՈՒ անձնակազմին՝ միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին: Այս տոնական օրերին սահմանում՝ հակառակորդի դեմ հանդիման կրկնապատկված եռանդով մարտական հերթապահություն իրականացնողներին եւ մեր երկրի անդորրը հսկողներին եմ հատկապես խոսքս ուղղում:
Նոր տարի ոտք դնենք վստահությամբ, քաջությամբ ու ամուր հավատով, լուսավորված Բեթղեհեմից ճառագող սուրբծննդյան լույսով եւ հարատեւ աղոթքով հայցենք նորոգություն մեր կյանքին եւ հայրենիքը պաշտպանելու նվիրական առաքելությանը:
Մարտական հերթապահություն կատարող զինվորների հետ հանդիպելու անհագ ցանկությունն ինձ կրկին սահման է տանում: Շտապում եմ օր առաջ լինել անսահման արիությամբ ու հերոսությամբ հայրենիքի սահմանները գծած, ժամանակի և տարածության բոլոր արգելքները հաղթահարած զինվորների մոտ՝ կանգնելու նրանց կողքին՝ մարտական դիրքերում:
…Մենք հանձնել էինք հերթափոխն ու իջել զորամաս, երբ հակառակորդն սկսեց հրետակոծել ու արկակոծել մշտական տեղակայման վայրը: Դեռ չէինք հասկանում` ինչ է կատարվում: Կապի միջոցներով լսում էի` տղաները զոհվել են, այսինչ դիրքը չկա: Դժվար է սթափ մնալ, երբ շուրջդ պատերազմ է: Բայց ձայնս չընկճվեց: Այդ օրը այնքան խոսեցի, ինչքան չէի խոսել ամբողջ կյանքում:
Զինված ուժերում պատրաստության գործընթացը երբեք չի դադարում և չի ավարտվում: Իմ հրամանատարությամբ մեր երկրի արևմտյան դարպասը պահպանող զորամասի ստորաբաժանումների մարտիկները մարտական խնդրի կատարմանը զուգընթաց անընդհատ զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բծախնդրորեն հոգում իրենց ամրակցված զենքի ու ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները: