Ազգային բանակ
Շրջկենտրոնից պիտի զրահատանկային զորամաս հասնեմ: Վաղ առավոտ է` դեռ մութն ու լույսը կռիվ են տալիս: Շարունակ շուրջս եմ նայում` սպիտակ «ժիգուլին» ո՞ւր է: Հրամանատարի տեղակալը նախազգուշացրել էր` «հերոսների հետ եմ ճանապարհ գնալու»: Այսքանը, փակագծերը չէր բացել, ոչ էլ անուններ էր նշել:
Հակաօդային պաշտպանության մասնագետներ պատրաստող ուսումնական զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում խրոխտ, ձիգ ու առնական կանգնած են զինվոր տղերքը: Հայաստանի տարբեր անկյուններից հարազատ-բարեկամ եկել են մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը: Ծնողները փորձում են գտնել հարազատ դեմքեր, ծանոթ աչքեր ու դիմագծեր, սակայն դժվարանում են. համազգեստ հագած տղաներն այնքան նման են իրար:
Առավոտ կանուխ արթնանալ, անկողինը հարդարել, ճաշարան գնալ, սեփական հագուստն արդուկել և այլն. նորակոչիկի համար անսովոր ու անհաղթահարելի թվացող այս փոփոխությունները շաբաթներ անց դառնում են առօրյայի անբաժան մասը:
Դիրքերում կապույտ երկնքի ֆոնին աղավնիների խաղաղ ճախրանքը դիտելիս թվում էր՝ ոչ թե մարտական հենակետում եմ, այլ բնության մի գեղեցիկ անկյունում: Կատուն խեթ աչքով չէր նայում աղավնիներին, իսկ շունն ու կատուն, իրար թիկունք տված, տաքանում էին: Ի՜նչ հաշտ ու խաղաղ ընտանիք… Տեսնելով կենդանիներով հմայված հայացքս՝ սերժանտ Աղեկյանը ներկայացրեց իրենց փոքրիկ «տնտեսությունը»:
Օրը պարզ է, սառն ու արեւոտ: Հաղթահարում ենք երկար ճանապարհն ու վերջապես հասնում ՊԲ հարավարեւելյան սահման: Աստիճանները տանում են դիրքի կացարան, որը գյուղի համեստ տնակ է հիշեցնում: Առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իմ տեսած գետնատնակներից` պատերը շարված են տարբեր մեծության քարերով՝ իրար կապակցված ամուր շաղախով:
Հունվարի 28. Այսօր մեր բանակը դարձավ 25 տարեկան: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Բանակի օրվան նվիրված շքերթ է:
Ձմեռային հերթական զորակոչի օրը Բերձորում՝ Քաշաթաղի զինկոմիսարիատում, զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը ներկայացնում է Աղավնոյի բնակչուհի Գոհար Ստեփանյանին, որն իր չորրորդ որդուն՝ Նվերին էր ճանապարհում հայոց բանակ: Նվերի ավագ եղբայրներից Հարությունը պայմանագրային զինծառայող է, իսկ Ռոբերտն ու Շիրակը միասին են բանակ զորակոչվել և այժմ հայրենիքի հանդեպ իրենց պարտքն են կատարում Արցախի պաշտպանական շրջաններից մեկի մարտական հենակետերում: