Ազգային բանակ
Գնդապետ Կարեն Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասում օրերս տեղի ունեցավ մատուռի բացման արարողություն: Մատուռն օծեց Մեղրիի Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա տեր Ռաֆայել Խաչիկյանը:
Փոխգնդապետ Արշալույս Չոբանյանը ծնունդով Ջավախք աշխարհից է: Բժշկական ուսումնարանում էր սովորում, երբ զորակոչվեց բանակ: Ջոկի հրամանատար էր: Ծառայության ընթացքում դրսեւորեց զինվորականին հատուկ հմտություններ, կարողություններ: Բրիգադի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը նկատեց երիտասարդի ունակությունները, խորհուրդ տվեց ուսումը շարունակել ռազմական բուհում:
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ զինվորական ճաշարանում ճաշել զինվորների հետ:
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցեց մեր թղթակից Շուշան Ստեփանյանը:
Կայազորային ռազմական ոստիկանության դերի ու նշանակության, զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցության, նորաստեղծ կարգապահական վաշտի գործունեության մասին է մեր աշխատակից, մայոր Սամվել Հարությունյանի զրույցը ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի կայազորային բաժնի պետ, փոխգնդապետ ՌՈԼԱՆԴ ՕՂԻԿՅԱՆԻ հետ:
Ոլորապտույտ ճանապարհը, որով «ՈՒԱԶ»-ը մեզ դիրքեր է բարձրացնում, պատված է թանձր մառախուղով: Տեսանելիությունը գրեթե զրոյական է, բայց վարորդն այս ոլորաններով փակ աչքերով էլ կանցնի. ամառ թե ձմեռ, եղանակային բոլոր պայմաններում նա սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ է հասցնում դիրքում կանգնած տղաներին:
Երբ դեռ նոր-նոր էի մասնագիտության հարցում փորձում կողմնորոշվել, հանկարծ հասկացա, որ ուզում եմ զինվորական դառնալ: Այնպես էի սիրում հպարտ ու ձիգ կեցվածքով, զինվորական համազգեստով կանանց… Ծնողներս, բնականաբար, դեմ էին. հասկանալի է՝ աղջկա համար բանակում դժվար կլինի, քանի որ անչափ պատասխանատու գործ է: Ինչեւէ, տեղի տվեցի ծնողներիս խնդրանքին եւ դարձա ուսուցչուհի: