Ազգային բանակ
Հոկտեմբերի 8-ին խրախուսվեցին ու պարգևատրվեցին փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող առանձին տանկային գումարտակի շարքային անձնակազմի մի խումբ զինծառայողներ:
Դանիել Վահանյանը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղից է: Վերջերս է զորացրվել: Տուն է վերադարձել պատվոգրերով, շնորհակալագրերով ու «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրծքին: Երիտասարդը զինվորականի ընտանիքում է մեծացել. հայրը` Անդրանիկ Վահանյանը, պահեստազորի սպա է, Արցախյան պատերազմի մասնակից:
-Ե՞րբ եք դուրս գրելու, ուզում եմ դիրքեր գնալ:
-Համբերի՛ր, դեռ շուտ է: Կապաքինվես, կկազդուրվես, նոր կգնաս,- վիրավոր զինվորին փորձում էր հանգստացնել բուժքույրը:
Հոկտեմբերի 8-ին իրենց մասնագիտական տոնն են նշում հայ տանկիստները, իսկ 10-ին՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական զորքերը։ Ազգային բանակի բոլոր տոներն սպասված են ե՛ւ հայ զինվորի համար, ե՛ւ գեներալի։
Հոկտեմբերի 8-ին` Տանկիստի օրը, գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվեց մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության սեպտեմբեր ամսվա արդյունքների ամփոփումը, որին ներկա էին ԲԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արսեն Ալավերդյանը, զորամասի հրամանատարական կազմը փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, Հաղարծին վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը, զորամասի շարքային և սպայական անձնակազմը:
Ցանկացած կոլեկտիվ, ընտանիք ամուր է, եթե այնտեղ տիրում է փոխադարձ վստահության ու համագործակցության մթնոլորտ: Բանակն էլ մի մեծ ընտանիք է, որը վսեմ առաքելություն ունի`պաշտպանել հայրենիքը: Ուստի, առավել քան կարեւոր է, որ զինվորական ընտանիքում բարձր վստահություն ու փոխգործակցության մթնոլորտ տիրի` զինվորի եւ հրամանատարի, զինծառայողների միջեւ լինեն առհասարակ առողջ միջանձնային հարաբերություններ: