Ազգային բանակ
-Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնեցի ու իջա դիրքերից: Ապրիլի 2-ի գիշերը տանը երեքով էինք` ես, ընկերս` Նելսոնը, որը դասակի հրամանատար է, ու հայրս, որը եկել էր ինձ տեսնելու: Երևի ժամը երկուսի կողմերն էր, արթնացա ուժեղ դղրդոցից: Մտածեցի` երկրաշարժ է: Արագ դուրս եկա պատշգամբ. երկինքը կարմիր էր: Հրետակոծում էին՝ երևի րոպեում 100 արկ ուժգնությամբ: Արթնացրի ընկերոջս: Մինչև հագնվեցինք` զորամասից զանգեցին: Ասացին, որ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել երեք ուղղությամբ` Թալիշ, Մարտակերտ, Ջեբրայիլ…
Եթե մի քանի անվանակարգերում միաժամանակ մրցույթ հայտարարվեր՝ «տարվա մարդ», «ժողովրդական համակրանք ու սեր», «ազգի հպարտություն», ապա առաջին տեղում, անկասկած, կհայտնվեիք ԴՈՒՔ, մեր սիրելի՛ զինվորներ: Այս մասին ակնառու վկայում է այն փաստը, որ համացանցը պարզապես հեղեղված է զինվորների՝ ձեր նկարներով: Ահա մի քանիսը այդ հազարավոր լուսանկարներից:
Մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայ ռազմիկի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել եւ քաջալերել ու հերոսության է մղել նրան: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է: Եվ հենց այդ համատեքստում հասկանալի էր այն ոգևորությունն ու բարձր տոնական տրամադրությունը, որ հոկտեմբերի 28-ին տիրում էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուսումնական ստորաբաժանումում: Այդ օրը ՀՀ նախագահի պահպանագրով կենտրոնն արժանացավ մարտական դրոշի:
«Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել եւ պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում, եւ ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք տա»:
«Հրետանին պատերազմի աստվածն է». Արցախյան պատերազմի օրերին, չունենալով որևէ լուրջ ռեսուրս, մեր հրետանավորները հերոսական մարտեր մղեցին Լաչինի միջանցքի համար եւ իրենց հմուտ ու գրագետ գործելակերպով ապացուցեցին այս հանրահայտ աքսիոմի ճշմարտացիությունը: Նրանց սխրանքի շնորհիվ թշնամին ու միջազգային հանրությունը ստիպված եղան հաշվի նստել հայ մտքի ու բազկի ուժի հետ: Այսօր էլ՝ վկան ապրիլյան պատերազմը, հրթիռահրետանային զորքերը վճռորոշ դեր են կատարում ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ ձախողելով թշնամու բոլոր ծրագրերը:
Գնդապետ Գոռ Տիգրանյանի հրամանատարությամբ գործող զորամասը ապրիլյան պատերազմում ՀՀ ՊՆ զորամասերից ամենից շատ պարգևների արժանացավ: