Ազգային բանակ
Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ խոսքս ՀՀ ՀՕՊ զորքերի զինվոր Նաիրայի մասին: Մտաբերեցի մեր հանդիպումը Երևանի Երկրապահ կամավորականների գրասենյակում և մեր երկարատև զրույցները կյանքի, մարդկանց, հայրենիքի մասին:
ՀՀ ՊՆ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 209 շրջանավարտներ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու կպարգևատրվեն անվանական դաշույններով: Նորավարտ սպաների, ինչպես նաեւ հայրենական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային զորամիավորումում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:
Օր չկա, որ հանրապետության հյուսիսարևելյան հատվածում թշնամին չխախտի հրադադարը: Գյուղատնտեսական աշխատանքների այս եռուզեռին հատկապես թշնամին ավելի սանձարձակ է գործում` տարբեր զինատեսակներից կրակ բացելով ինչպես մեր դիրքապահների, այնպես էլ դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Իհարկե, այնպես էլ չէ, որ մեր դիրքապահները ձեռքները ծալած են նստում. իրավիճակի թելադրանքով նրանք ևս գործի են դնում իրենց զինանոցն ու հմտությունը…
Աշխարհում թերեւս դժվար գտնվի մի պետություն, որտեղ չեն կիրառվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր (IED): Ինքնաշեն պայթուցիկ սարքերը, կարելի է ասել, վաղուց արդեն ահաբեկիչների սիրելի զենքն են: Ինչպե՞ս հայտնաբերել եւ վնասազերծել այդ մահաբեր սարքերը:
Վիճակահանություն է: Մի քանի րոպեից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա շրջանավարտները կընտրեն հետագա ծառայության վայրը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աղջիկ կուրսանտներին հնարավորություն է ընձեռում ծառայելու քաղաքում տեղակայված զորամասերում: Մարինե Եզեկյանն ու Ծաղիկ Մխիթարյանը ոտքի են կանգնում:
Հուլիսի 22-ը` զորակոչի հերթական օրը, Դիլիջանում համաքաղաքային տոնախմբության վերածվեց: Զբոսաշրջային եռուզեռում գտնվող առողջարանային քաղաքն իր մեծ ու փոքրով, ահել ու ջահելով այդ օրը լիարժեքորեն ապրեց զորակոչով, ինչն անկեղծորեն շարժել էր քաղաքում հանգստացող ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի հովեկների հետաքրքրությունը: Օտարները սրանից-նրանից հետաքրքրվում էին, թե ինչու է այսքան շատ մարդ հավաքվել, ինչու են բոլորը միաժամանակ և՛ ուրախ, և՛ հուզված…