Ազգային բանակ
ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները: Քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ պարգևատրել «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:
Զորակոչի կարևորագույն խնդիրը զինված ուժերի համալրումն է, հետևաբար դրա կազմակերպումն ու իրականացումը միշտ էլ ունեցել է համապետական նշանակություն: Տարեցտարի խստացվում են զորակոչին ներկայացվող պահանջները, և բացարձակ արդար ու թափանցիկ զորակոչը դառնում է կարևորագույնը բոլոր խնդիրներից:
Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ժամանակին ներկայացել եւ այժմ համալրել են հայոց բանակի շարքերը:
Այսօր և միշտ մեր գերակա խնդիրն է ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Զորամասում ընթացքի մեջ են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքները: Անցկացնում ենք անձնակազմի շարային ստուգատես, հենակետի ավագների և օգնականների հրահանգավորում՝ պահպանություն իրականացնելու ժամանակ մարտական հերթապահությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:
Վտանգի առկայությունը մեզ միշտ զգոն է պահում: Թեժ պահերին մեզ զանգում էին գյուղերից ու հարցնում՝ ի՞նչ վիճակ է: Երբ իմանում էին՝ լարված է, ասում էին. «Իմացե՛ք, մենք մեր տներից դուրս եկողը չենք: Չենք թույլ տա, որ թուրքը գա ու պղծի մեր հողը»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին գյուղացին զինվորին կանգնեցնում է, իր այգու բերքուբարիքից, բանջարեղենից` ամենաանհրաժեշտը տալիս է ու ասում. «Տղե՛րք ջան, մենք էստեղ ենք, հենց պետք լինենք՝ ձեն տվեք»: Սա հենց հայրենիքի հանդեպ սիրո ամենամեծ դրսևորումներից է:
Յոթ մեդալ ըմբշամարտից, եւս երկուսը՝ ծանրամարտից. Սամվել Սահակյանը բանակ զորակոչվելուց առաջ մեդալների այսպիսի հավաքածու ուներ: Օրերս զորացրվեց եւ իր հետ տուն բերեց արդեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը: Տանկի նշանառու-օպերատորը երկու տանկ է խոցել, երեք դիրք ազատագրել՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: